Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում ձերբակալված խումբը կապեր է ունեցել ԻՊ-ի հետ


Անցած հանգստյան օրերին Ստրասբուրգում և Մարսելում ձերբակալված խումբը կապեր է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ և հանձնարարություններ է ստացել հատուկ կոդավորված կապի միջոցով: Այսօր այս մասին հայտարարել է Փարիզի գլխավոր դատախազ Ֆրանսուա Մոլանը:

Ֆրանսիացի պաշտոնյայի խոսքով, կասկածյալների բնակարաններում անցկացված խուզարկությունների արդյունքում ապացույցներ են հայտնաբերվել, որոնք փաստում են նրանց կապը իսլամիստ ահաբեկիչների հետ: Քննչական մարմինը պարզել է, որ ձերբակալվածները, որոնք ծագումով Աֆղանստանից և Մարոկկոյից են, դեկտեմբերի 1-ին հարձակում են պլանավորել և այդ նպատակով մոտ 10 հնարավոր վայր են ուսումնասիրել՝ այդ թվում փարիզյան «Դիսնեյ Լենդ»-ը և Ելիսեյան դաշտերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG