Մատչելիության հղումներ

Բեռլինը կոչ է անում չսրել ԵՄ-ի և Թուրքիայի միջև լարվածությունը


Փախստականների համար սահմանները բացելու՝ Թուրքիայի նախագահի հայտարարություններին ի պատասխան, պաշտոնական Բեռլինը կոչ է արել՝ չսրել Եվրամիության և Թուրքիայի միջև լարվածությունը: «Երկու կողմից հնչող սպառնալիքները չեն օգնի առաջ շարժվելուն»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ուլրիկե Դեմմերը:

Նրա խոսքով, այս դժվարին իրավիճակում կողմերը պետք է խոսեն միմյանց հետ: Գերմանացի պաշտոնյան ընդգծել է, թե Գերմանիայի կարծիքով Եվրամիության և Թուրքիայի միջև ձեռք բերված՝ փախստականների հարցով համաձայնագիրը «ընդհանուր հաջողություն է», իսկ դրա կատարման հարցում շահագրգռված են բոլոր կողմերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG