Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի իրավապահները հաղորդում են գյուղերից մեկում ահաբեկիչ ոչնչացնելու մասին


Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, այսօր Դյուզթախիրոբա գյուղում պետական անվտանգության ծառայության աշխատակիցներին զինված դիմադրություն ցուցաբերած ահաբեկիչ է ոչնչացվել:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 42-ամյա ահաբեկիչը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցելու մեջ, որը մասնակցել է Ադրբեջանի սահմաններից դուրս կրոնական հողի վրա զինված հակամարտությունների: Քննության տվյալներով, նա ապօրինի ճանապարհով զենք և պայթուցիկներ էր ձեռք բերել մարդկանց առևանգման և ահաբեկչություններ իրականացնելու համար, փոխանցում է Trend լրատվական գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG