Մատչելիության հղումներ

Ղրիմի թաթարների առաջնորդի որդին ազատ արձակվեց ռուսական բանտից


Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջամիլև, արխիվ

Ղրիմի թաթարների առաջնորդ, ուկրաինական խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Ջամիլևի որդին ազատ է արձակվել ռուսական բանտից:

Խայսեր Ջամիլևը ռուսաստանյան դատարանի կողմից 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2015 թվականին՝ անզգուշությամբ սպանելու, զենք հափշտակելու և պահելու մեղադրանքներով:

Այս տարվա սեպտեմբերին Ռուսաստանի Գերագույն դատարանը հաստատել էր Ղրիմի թաթարների Մեջլիսը ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու և Ռուսաստանի տարածքում դրա գործունեությունն արգելելու օրինականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG