Մատչելիության հղումներ

Էրդողանը դեկտեմբերին կարճատև այց կկատարի Ռուսաստան․ Ժիրինովսկի


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, Սանկտ Պետերբուրգ, 9-ը օգոստոսի, 2016թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, Սանկտ Պետերբուրգ, 9-ը օգոստոսի, 2016թ.

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկօրյա այցով ժամանելու է Ռուսաստան: Այդ մասին ռուսաստանցի քաղաքական գործիչն ասել է Էրդողանի հետ հանդիպումից հետո, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերին Մոսկվայում տեղի կունենա ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի` ռազմատեխնիկական համագործակցության հարցերին նվիրված նիստ, որի ընթացքում կողմերը մտադիր են քննարկել Թուրքիայի՝ Ռուսաստանից «Տրիումֆ» С-400 զենիթահրթիռային համակարգ գնելու հարցը։

С-400 համակարգը համարվում է գերժամանակակից սպառազինություն, որը Ռուսաստանը երբևէ չի վաճառել ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող երկրի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG