Մատչելիության հղումներ

Էրդողանը սպառնում է ԵՄ-ին բացել սահմանները փախստականների համար


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնում է Բրյուսելին բացել սահմանները փախստականների համար։

Պաշտոնական Անկարան նման հայտարարություն է հնչեցնում Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունները սառեցնելու մասին բանաձևն ընդունելուց հետո։

Ստամբուլում ունեցած իր ելույթում Էրդողանը նշել է, որ քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ, եթե Եվրամիությունն Անկարայի հարցում ոչ բարեկամական քաղաքականություն սահմանի։ «Ինձ լսե՛ք, եթե այդպես շարունակվի, այս սահմանները կբացվեն», - ասել է Թուրքիայի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG