Մատչելիության հղումներ

Ուկրաինական դատարանն այսօր կհարցաքննի Յանուկովիչին


Վիկտոր Յանուկովիչ, արխիվ
Վիկտոր Յանուկովիչ, արխիվ

2014 թվականին Մայդանում ցուցարարների սպանությունների գործի քննության շրջանակներում Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր պատասխանելու է ուկրաինական դատարանի հարցերին։ Հարցաքննությունը անցկացվելու է տեսակապի միջոցով՝ Ռոստովի շրջանային դատարանից։

Յանուկովիչը և Ուկրաինայի ՆԳՆ ներքին զորքերի նախկին հրամանատար Ստանիսլավ Շուլյակը որպես վկա են անցնում «Բերկուտ» հատուկ զորքերի նախկին աշխատակիցների գործով։

Ուկրաինայի գործող իշխանությունների կարծիքով՝ հենց Յանուկովիչն է 2014 թվականի փետրվարին հրամայել կրակ բացել ցուցարարների ուղղությամբ։

Ուկրաինայի նախկին նախագահը գտնվում է Ռուսաստանի տարածքում, որտեղ նրան ժամանակավոր ապաստան է տրամադրվել։ Ուկրաինայում նրա դեմ հարուցվել է մի քանի քրեական գործ։

Յանուկովիչը հերքում է իր մեղքը։ Նա բազմիցս հայտարարել է, որ իր նկատմամբ հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի։

Հարցաքննությունից հետո Յանուկովիչը պատրաստվում է ասուլիս տալ Դոնի Ռոստովում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG