Մատչելիության հղումներ

Ժյուպեն Ֆիյոնին անվանում է «Պուտինի թեկնածու»


Ալեն Ժյուպե (ձախից), Ֆրանսուա Ֆիյոն
Ալեն Ժյուպե (ձախից), Ֆրանսուա Ֆիյոն

Ֆրանսիայի աջ պահպանողական Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու առաջադրվելուն հավակնող նախկին վարչապետներ Ֆրանսուա Ֆիյոնը և Ալեն Ժյուպեն երեկ կայացած բանավեճի ընթացքում մեղադրանքներ են փոխանակել։

Ժյուպեն քննադատել է մրցակցին Ռուսաստանի հետ կապ ունենալու համար, հիշեցրել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրա մասին դրական է արտահայտվել, և պնդել, թե «սա առաջին դեպքն է, երբ Պուտինը իր թեկնածուին է առաջադրում Ֆրանսիայի ընտրություններում»։

Ֆրանսուա Ֆիյոնը Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման և պատժամիջոցները վերացնելու կողմնակից է։

Նախագահական ընտրությունները Ֆրանսիայում անցկացվելու են 2017 թվականի ապրիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG