Մատչելիության հղումներ

Եվրոպական դատարանն այսօր 2 վճիռ է կայացրել՝ ընդդեմ Հայաստանի կառավարության


2002 թվականին Լեռնային Ղարաբաղում ծառայության ժամանակ մահացած զինվոր Սուրեն Մուրադյանի գործով Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը՝ Մուրադյաններին հատկացնել 50 հազար եվրո փոխհատուցում՝ փաստելով, որ իրավասու մարմինները պատշաճ քննություն չեն իրականացրել զինվորի մահվան համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար։

Զինվորի հայրը՝ Հրաչ Մուրադյանը դիմել էր Եվրոպական դատարան՝ պնդելով, որ որդին ծառայության ժամանակ հիվանդացել է, և նրան պատճաշ բուժօգնություն չեն տրամադրել։ Եվրոպական դատարանը համարել է, որ խախտել է զինվորի կյանքի իրավունքը։

Մեկ այլ վճռով՝ «Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի կառավարության», Եվրոպական դատարանը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 2400 եվրո հատկացնել։ Սպարտակ Մանուչարյանը 2009-ին մեղադրվել է Ալավերդու բնակիչ Կարեն Սոխակյանի սպանության մեջ։ Եվրոպական դատարանը համարել է, որ Հայաստանի կառավարությունը խախտել է նրա արդար դատաքննության իրավունքը։ Մանուչարյանը սկզբնապես ինքնախոսովանական ցուցմունքներ է տվել, հետո հրաժարվել դրանցից, պնդելով, թե ինքը չի սպանել Սոխակյանին, մինչդեռ՝ դատարանն իր պնդումները հաշվի չի առել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG