Մատչելիության հղումներ

Կառավարությունը գումար հատկացրեց երկու վիրավոր զինծառայողի արտերկրում բուժման համար


Հայկական բանակի զինվորը զորավարժության ժամանակ, արխիվ

Հայկական բանակի զինվորը զորավարժության ժամանակ, արխիվ

Գործադիրի այսօրվա որոշմամբ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի պաշտպանության նախարարությանը:

Գումարը նախարարությունը կփոխանցի Պետրոսյանին ուղեկցող անձի (ծնողի) բանկային հաշվեհամարին:

Մեկ այլ որոշմամբ էլ պաշտպանության նախարարությանը գումար կհատկացվի մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Գրիգորյանի բուժումը Ռուսաստանում իրականացնելու նպատակով:

Զինծառայողների բուժումը Գերմանիայում և Ռուսաստանում իրականացնելու վերաբերյալ դրական եզրակացություններ է տվել առողջապահության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG