Մատչելիության հղումներ

logo-print

Երկու զոհ, տասնյակ վիրավորներ Ադանայում պայթյունի հետևանքով


Թուրքիա - Հրշեջները մարում են պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը, Ադանա, 24-ը նոյեմբերի, 2016թ․

Թուրքիա - Հրշեջները մարում են պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը, Ադանա, 24-ը նոյեմբերի, 2016թ․

Թուրքիայում Ադանայի նահանգապետարանի շենքին մերձակա ավտոկայանատեղիում մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով 2 մարդ է զոհվել, 16-ը` վիրավորվել:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ` վաղ առավոտյան տեղի ունեցած պայթյունից բռնկվել են ավտոմեքենաներ, վնասվել է նահանգապետարանի շենքը, շրջակա այլ կառույցներ: Դեպքի վայր են մեկնել շտապօգնության և հրշեջ մեքենաներ, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:

Ադանայի նահանգապետ Մահմուդ Դեմիրթաշի փոխանցմամբ` ենթադրվում է, որ պայթյունը իրականացվել է մահապարտ կնոջ կողմից: Հայտնի է նաև, որ ահաբեկչության գործիք հանդիսացած մեքենան գնվել է երկու օր առաջ: Այժմ ոստիկանությունը փորձում է հայտնաբերել մեքենան վաճառած և գնած անձանց:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դեպքի առիթով հեռախոսազրույց է ունեցել մի շարք նախարարների հետ, տեղեկություն ստացել վերջին զարգացումների մասին:

Առայժմ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG