Մատչելիության հղումներ

Reuters. Ռուսական տանկերները ավիավառելիք են տեղափոխում Սիրիա


Ռուսական և սիրիական ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռներ Սիրիայի երկնքում, արխիվ
Ռուսական և սիրիական ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռներ Սիրիայի երկնքում, արխիվ

Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով աղբյուրները եվրոպական երկրների հետախուզական առնվազն երկու ծառայություններում, հաղորդում է, որ ռուսական նավթատար նավերը՝ տանկերները Սիրիայում մաքսանենգություն են կատարում՝ ավիավառելիք վաճառելով սիրիական բանակի օդանավերին, և որ մաքսանենգությունն արվում է՝ օգտագործելով Եվրամիության ջրային տարածքները: Ըստ հաղորդման՝ ռուսական տանկերները մինչ Սիրիա հասնելը մտել են Կիպրոսի և Հունաստանի նավահանգիստները:

Եվրամիությունը արգելք է սահմանել Սիրիային վառելիք մատակարարելու վրա:

Ռուսաստանի տրանսպորտի և պաշտպանության նախարարությունները Reuters-ի լուրը չեն մեկնաբանել, սակայն ավելի ուշ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Եվրամիության պատժամիջոցները չեն կարող տարածվել Սիրիայում տեղակայված ռուսական ավիախմբի մատակարարումների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG