Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտ․ Հալեպում հիվանդանոցների ռմբակոծությունների համար պատասխանատու է Ռուսաստանը


Սիրիա - Ռմբակոծությունների հետևանքով ավերված հիվանդանոց Հալեպում, 19-ը նոյեմբերի, 2016թ․
Սիրիա - Ռմբակոծությունների հետևանքով ավերված հիվանդանոց Հալեպում, 19-ը նոյեմբերի, 2016թ․

«Սիրիայի Հալեպ քաղաքում հիվանդանոցների ռմբակոծությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը», - ամենօրյա ճեպազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին:

Նա ասել է, որ ռմբակոծությունների մասին լուրերը ստացվում են հումանիտար ճանաչված կազմակերպությունների կողմից, ինչպիսին են՝ «Բժիշկներ առանց սահմանների»-ն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Մարդու իրավունքների ուսումնասիրությունների սիրիական կենտրոնը, նաև՝ հետախուզական աղբյուրներից:

Դիտորդները հաղորդում են, որ վերջին օրերին Հալեպում 180 մարդ է զոհվել:

Մի քանի շաբաթվա «հումանիտար դադարից» հետո նոյեմբերի 15-ին ռուսական օդուժը վերսկսել է Հալեպի ռմբակոծությունները: Մոսկվան պնդում է, որ քաղաքացիական հաստատությունները չեն ռմբահարվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG