Մատչելիության հղումներ

Թրամփը կրկնում է՝ Վաշինգտոնը և Մոսկվան պետք է համագործակցեն


ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփ, նոյեմբեր, 2016թ․

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփ, նոյեմբեր, 2016թ․

Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերաբեռնավորման» գաղափարը, սակայն կրկնել է, որ պաշտոնական Վաշինգտոնը և Մոսկվան պետք է համագործակցեն, մասնավորապես՝ Սիրիայում իրավիճակը կարգավորելու հարցում:

Թրամփն այս մասին խոսել է The New York Times-ի խմբագիրների և թղթակիցների հետ նոյեմբերի 22-ին կայացած հանդիպմանը:

Իրաքի պատերազմում Միացյալ Նահանգների ներգրավվածության մասին Թրամփն ասել է, թե դա «ԱՄՆ-ի պատմության մեջ մեծագույն սխալներից էր»:

Սիրիայի հարցով Թրամփն ասել է, թե «ուժեղ գաղափարներ» ունի վեցամյա քաղաքացիական պատերազմը դադարեցնելու համար:

«Մենք պետք է վերջ տանք այդ խելագարությանը, որը տեղի է ունենում Սիրիայում», - հայտարարել է Միացյալ Նահանգների ընտրված նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG