Մատչելիության հղումներ

Ղազախստանի խորհրդարանում առաջարկում են Աստանան վերանվանել Նազարբաևի անունով


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև, արխիվ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև, արխիվ

Ղազախստանի խորհրդարանի պատգամավորը առաջարկել է մայրաքաղաք Աստանան վերանվանել երկրի 76-ամյա նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունով:

Առաջարկն արվել է խորհրդարանի այսօրվա նիստում, ստորին պալատի՝ Մեժլիսի պատգամավոր Քուանիշ Սուլթանովի կողմից: Նա ասել է, թե Աստանան պետք է վերանվանել, կոչել կամ Նուրսուլթան, կամ Նազարբաև:

Նազարբաևը՝ խորհրդային Ղազախստանի վերջին առաջնորդը, շարունակեց ղեկավարել երկիրը նաև անկախացումից՝ 1991 թվականից հետո ու մինչ այժմ Ղազախստանի չփոխված նախագահն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG