Մատչելիության հղումներ

logo-print

Ձյան տեղումներ, մառախուղ Հայաստանի որոշ ճանապարհներին


Ձնահեռացման աշխատանքներ Հայաստանի ավտոճանապարհներից մեկի վրա, արխիվ

Ձնահեռացման աշխատանքներ Հայաստանի ավտոճանապարհներից մեկի վրա, արխիվ

Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության փոխանցմամբ՝ Թումանյանի, Սիսիանի և Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն, Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Սպիտակի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի, Կապանի և Մեղրու ճանապարհներին մառախուղ է:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, դրանց վրա շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարվում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, իր հերթին, հաղորդում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG