Մատչելիության հղումներ

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինը նոյեմբերի 22-ին ժամանել է Երևան:

ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, երկօրյա աշխատանքային այցի առաջին օրը Յուրի Դաշկինին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

ԱՊՀ ՊՆԽ քարտուղարն իր խոսքում կարևորել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի ստեղծման 25-ամյակին նվիրված միջոցառումները, որոնց անցկացումը նախատեսված է 2017 թվականին: Անդրադարձ է կատարվել 2017 թվականին ԱՊՀ շրջանակում նախատեսվող համատեղ միջոցառումների, համակարգող կոմիտեների նիստերի, ուսումնամեթոդական հավաքների անցկացմանն ու 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

Հանդիպումների ընթացքում կարևորվել է նաև Մոսկվայում կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքն ու օրակարգային հարցերը: Կողմերը քննարկել են նաև բազմակող համագործակցության զարգացման ուղիները:

Աշխատանքային այցի ընթացքում նոյեմբերի 23-ին, ի կատարումն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի 2016թ. աշխատանքային պլանի, Յուրի Դաշկինը կմասնակցի ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմահուշային կոմիտեի հերթական նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG