Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հեռահար հրթիռներ է տեղակայել Կուրիլյան կղզիներում


Ռուսաստանը «Բալ» և «Բաստիոն» տեսակի հրթիռային համակարգեր է տեղակայել Ճապոնիայի հետ տարածքային վեճի առարկա հանդիսացող Կուրիլյան կղզիներից երկուսում` Իտուռուպում և Կունաշիրում: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի պաշտոնաթերթը:

«Բաստիոն» հթրիռային համակարգերը նախատեսված են ափամերձ շրջանների պաշտպանության համար, դրանց գործողության շառավիղը 600 կիլոմետր է: «Բալ» համակարգերը ռազմական նավերի ոչնչացման համար են, գործողության շառավիղը՝ 120 կիլոմետր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG