Մատչելիության հղումներ

logo-print

Գարեգին երկրորդը Մոսկվայում հանդիպել է Ռուսիո Պատրիարքի հետ


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ և Մոսկվայի ու Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ, արխիվ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ և Մոսկվայի ու Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ, արխիվ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մոսկվայում հանդիպում է ունեցել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, շնորհավորելով Կիրիլ Պատրիարքին ծննդյան 70-րդ հոբելյանական տարեդարձի առիթով՝ Գարեգին երկրորդը նրան փոխանցել է իր եղբայրական սերն ու բարեմաղթանքները՝ քաջառողջություն և Հովվապետության բեղուն տարիներ մաղթելով Նորին Սրբությանը:

Վեհափառ Հայրապետը արձանագրել է, որ Կիրիլ Պատրիարքի հովվապետության տարիներին շարունակվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջընթացն ու հոգևոր զարթոնքը՝ ի նպաստ ողջ քրիստոնյա աշխարհի։

Ամենայն Հայոց Հայրապետը մեծապես կարևորել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի Քույր եկեղեցիներին և աշխարհի տարբեր կողմերում գտնվող քրիստոնեական համայնքներին ցուցաբերվող զորակցությունը՝ մասնավորապես անդրադառնալով Մերձավոր Արևելքի երկրներում տիրող ծանր իրավիճակին։

Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձել է երկու եկեղեցիների միջև առկա եղբայրական կապերի և գործակցությանը՝ համահունչ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Ներկա աշխարհի իրողությունների առջև կարևորվել է ջանքերի համատեղման և գործակցության առավել ամրապնդման անհրաժեշտությունը՝ դիմագրավելու եկեղեցիների և ժողովուրդների առջև ծառացած տարբեր մարտահրավերներ ու խնդիրներ։

Կիրիլ Պատրիարքը նշել է, որ երկու ժողովուրդներին միավորող անցյալի նվիրական կապերն այսօր էլ շարունակում են զորանալ և պտղաբերել։ Նա ընդգծել է, որ անցյալում հայ-ռուսական հարաբերություններն անցել են թե´ դժվարությունների և թե´ հերոսական եղբայրական համագործակցության միջով՝ անկախ պետությունների առկայության պարագային շարունակելով ամրապնդվել և զարգանալ նոր ոգով ու ընդգրկունությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG