Մատչելիության հղումներ

logo-print

Արա Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններին չի մասնակցի


Արա Աբրահամյան, արխիվ

Արա Աբրահամյան, արխիվ

Իր այդ որոշումը առողջական խնդիրներով պատճառաբանող՝ Ռուսաստանի հայերի միության ղեկավարն, այդուհանդերձ, չի բացառում, որ կարող է սատարել ընտրություններին մասնակցող որևէ ուժի:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Հայաստանում ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին չի մասնակցի: Այս մասին նա այսօր հայտարարեց Երևանում կայացած մամլո ասուլիսին:

Չմասնակցելը Աբրահամյանը պատճառաբանում է առողջական խնդիրներով: Ասաց, թե պետք է մի քանի ամիս բուժում ստանա արտերկրում: Սրա հետ մեկտեղ, Ռուսաստանի հայերի միության ղեկավարը չբացառեց, որ կարող է սատարել ընտրություններին մասնակցող որևէ ուժի․ Աբրահամյանի խոսքով՝ այն ուժին, որը «կունենա լավ ծրագիր»։ Նա չմանրամասնեց, թե կոնկրետ որ կուսակցությանը նկատի ունի: Ասաց, թե այդ մասին դեռ չի մտածել, իսկ որոշում կայացնելու համար պետք է մանրամասնորեն ուսումնասիրի խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի ծրագրերը:

«Ինչի՞ հիման վրա են ասում, թե այս կանեն կամ այն կանեն, ի՞նչ թիմ ունեն: Բոլորը, սկսած գյուղացուց, ասում են, թե ինչ է պետք անել, բայց ոչ մեկը չի անում»,- ասուլիսի ժամանակ հարցեր հնչեցրեց ՌՀՄ ղեկավարը։ Ու թեև առողջական խնդիրներ ունի, Աբրահամյանն ասաց, թե իրականացնելու է նախկինում նախաձեռնած բոլոր ծրագրերը: Խոսքն առաջին հերթին Եվրասիական տնտեսական շարժման միջազգային երկրորդ համաժողովի կազմակերպման մասին է: Առաջինը կայացել էր հոկտեմբերին՝ Երևանում:

Արա Աբրահամյանն այսօր նաև հայտարարեց, որ իր նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի ղեկավարած պատվիրակության հանդիպումը՝ հայաստանյան գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG