Մատչելիության հղումներ

Թաթոյանը Ժնևում ներկայացրել է վայրագությունները ապրիլյան պատերազմի ընթացքում


Օմբուդսմեն Արման Թաթոյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
Օմբուդսմեն Արման Թաթոյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ Ժնևում հանդիպում է ունեցել Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպության (OMCT) ղեկավար Ժերալդ Սթաբերոքի հետ, որի ընթացքում վերջինիս ուշադրությունն է հրավիրել ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կատարված վայրագությունների վրա, փոխանցում է օմբուդսմենի աշխատակազմը:

Հաղորդագրության համաձայն, հանդիպմանը շեշտադրվել են համատեղ ծրագրերի և համագործակցության, խոշտանգումների ոլորտի միջազգային կազմակերպությունների առաջարկությունների գործնական կատարման, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հարցում Պաշտպանի ինստիտուտի ներգրավվածության հարցերը:

Նույն օրը Ժնևում Հայաստանի օմբուդսմենը հանդիպել է նաև Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (APT) գործերի կառավարիչ Բարբարա Բերնատի հետ: Քննարկվել են խոշտանգումների դեմ պայքարի ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, Պաշտպանի ինստիտուտի կարողությունների ընդլայնման և ամրապնդման հարցերը, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի կարգավորումները Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատի ուժեղացման հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG