Մատչելիության հղումներ

logo-print

ԿԲ. Հայաստանի բանկային համակարգում կիբերհարձակումների վերաբերյալ տեղեկություններ չկան


Հայաստանի կենտրոնական բանկի շենքը Երևանում

Հայաստանի կենտրոնական բանկի շենքը Երևանում

Կենտրոնական բանկը հայտարարում է, որ այս պահի դրությամբ Հայաստանի բանկային համակարգում կիբերհարձակումների վերաբերյալ տեղեկություններ չկան։

«Այսօր առավոտյան մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության մասին, առ այն որ խոշոր կիբերհարձակման են ենթարկվել մի շարք երկրների բանկային համակարգեր՝ մասնավորապես կանխիկ տրամադրող սարքեր. բանկոմատներ, ցանկանում ենք հայտնել հետևյալը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը իր ենթակայության և սպասարկման ոլորտում գտնվող համակարգերի անվտանգության ապահովման համար ներդրել է միջազգային լավագույն փորձը և տեխնոլոգիաները, ինչի շնորհիվ ԿԲ համակարգերը ունեն պաշտպանվածության բարձր մակարդակ: Այս պահի դրությամբ Հայաստանի բանկային համակարգում նմանատիպ հարձակումների վերաբերյալ տեղեկություններ չկան, ինչը հաստատվել է Հայաստանի կենտրոնական բանկի համապատասխան մարմինների լրացուցիչ հարցումների արդյունքում», - ասված է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG