Մատչելիության հղումներ

Ուկրաինայում նշեցին Եվրոմայդանի երրորդ տարեդարձը


Ուկրաինա - Կիևի Մայդանում նշում են Արժանապատվության և ազատության օրը, 21-ը նոյեմբերի, 2016թ․

Ուկրաինա - Կիևի Մայդանում նշում են Արժանապատվության և ազատության օրը, 21-ը նոյեմբերի, 2016թ․

Ուկրաինայում երեկ նշել են Եվրոմայդանի երրորդ տարեդարձը:

Նոյեմբերի 21-ը Ուկրաինայում հռչակված է Արժանապատվության և ազատության օր: Հազարավոր մարդիկ են հավաքվել Մայդանում՝ վանկարկելով «Հեղափոխություն» և դատապարտելով Ռուսաստանի միջամտությունը Ուկրաինայում:

Իր խոսքում Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ժողովրդին կոչ է արել համախմբվել «ռուսական սպառնալիքին» դիմակայելու համար՝ ընդգծելով, որ նախկին խորհրդային երկիրը երբեք չի վերադառնա Մոսկվայի գերիշխանության ժամանակները:

Երեք տարի առաջ Ուկրաինայում բողոքի ակցիաները սկսվեցին, երբ նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարեց, որ հետաձգում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը և սերտ տնտեսական հարաբերությունների է ձգտում Ռուսաստանի հետ: Բողոքի ակցիաների միջոցով ցուցարարները հասան Յանուկովիչի պաշտոնանկությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG