Մատչելիության հղումներ

ՄԱԿ․ Սիրիայի պաշարված հատվածներում մոտ մեկ միլիոն մարդ է ապրում


Սիրիա - Ռմբակոծության հետևանքները Իդլիբից հյուսիս գտնվող Քաֆր Ջալես գյուղում, նոյեմբեր, 2016թ․

Սիրիա - Ռմբակոծության հետևանքները Իդլիբից հյուսիս գտնվող Քաֆր Ջալես գյուղում, նոյեմբեր, 2016թ․

Ըստ ՄԱԿ-ի՝ մոտ մեկ միլիոն մարդ ապրում է Սիրիայի պաշարված հատվածներում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Ստեֆեն Օ'Բրայընի խոսքով՝ անցած տարվա համեմատ այդ ցուցանիշը կրկնակի աճել է՝ 486 հազար 700-ից հասնելով 974 հազար 80-ի:

«Խաղաղ բնակիչները ապրում են կղզիացած, սովամահ են լինում, ռումբերի հարվածների տակ են, զուրկ են բժշկական և հումանիտար օգնությունից», - ասել է Օ'Բրայընը՝ խիստ քննադատելով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը իր ժողովրդին պաշտպանել չկարողանալու և ռմբահարելու համար:

ՄԱԿ-ի պաշտոնյան կոչ է արել Անվտանգության խորհրդին խիստ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG