Մատչելիության հղումներ

Գրիպի կանխարգելման նպատակով խստացվել է հսկողությունը Երևանի կրթօջախներում


Երևանյան դպրոցներից մեկում, արխիվ

Երևանյան դպրոցներից մեկում, արխիվ

Այսօր Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով աշխատակազմի առողջապահության վարչության պետի զեկույցին՝ վերջին մեկ ամսվա ընթացքում օդակաթիլային վարակներով պայմանավորված սուր շնչառական հիվանդությունների աճի վերաբերյալ, հանձնարարել է հիվանդությունները կանխարգելելու նպատակով շարունակել խստացված հսկողությունը՝ ուսումնական հաստատություններ վատառողջ երեխաների հաճախելը բացառելու նպատակով:

Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության մարզական և կրթամշակութային հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմը: Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, հանրակրթության և վերահսկողության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների պատասխանատուներին հանձնարարվել է շարունակել անակնկալ այցերը վերոհիշյալ հաստատություններ՝ հետևելով հանձնարարականի կատարմանը:

Հիշեցնենք՝ երկու շաբաթ առաջ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր մշտական հսկողության տակ պահել կրթօջախների ջեռուցման հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG