Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում նոր ահաբեկչություն է կանխվել․ ՆԳ նախարար


Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյով, արխիվ

Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյով, արխիվ

Ֆրանսիայի իշխանություններին հաջողվել է երկրում նոր ահաբեկչություն կանխել, այսօր հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անցած հանգստյան օրերին Մարսելում և Ստրասբուրգում տեղի են ունեցել ոստիկանական գործողություններ, որոնց արդյունքում ձերբակալվել է ենթադրյալ իսլամիստական խմբավորում: Ինչպես նշել է Կազնյովը, խոսքը յոթ կասկածյալների մասին է՝ այդ թվում ոչ միայն ֆրանսիացիներ, այլ նաև ծագումով Մարոկոյից և Աֆղանստանից:

«Բոլոր ձերբակալվածները կապեր են ունեցել ահաբեկչական խմբավորումների հետ և հարձակումներ են պլանավորել Ֆրանսիայի տարածքում», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Կազնյովը:

Ըստ նախարարի՝ տարվա սկզբից մինչ օրս Ֆրանսիայում ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող 418 մարդ է ձերբակալվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG