Մատչելիության հղումներ

logo-print

Լուկաշենկոն կոչ է անում՝ ՌԴ-ԵՄ հարաբերությունների կարգավորման համար «մինսկյան գործընթաց» սկսել


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է «մինսկյան գործընթաց» սկսել Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների կարգավորման համար։

«Բելտա»-ի փոխանցմամբ, այս մասին Բելառուսի նախագահը խոսել է ԵՄ քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ Մինսկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Եվրամիության միջև աճող առճակատման ուղղությամբ։ «Մեզ համար ցավոտ է և մտահոգիչ հետևել այդ ամենին», - ասել է Բելառուսի նախագահը՝ ընդգծելով, որ չի ցանկանում այդ հարցում որևէ մեկի կողմն անցնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG