Մատչելիության հղումներ

Քաբուլում ահաբեկչության զոհ է դարձել 27 մարդ


Աֆղանստան - Իրավապահները հսկում են մզկիթի տարածքը, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակումը, Քաբուլ, 21-ը նոյեմբերի, 2016թ.
Աֆղանստան - Իրավապահները հսկում են մզկիթի տարածքը, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակումը, Քաբուլ, 21-ը նոյեմբերի, 2016թ.

Քաբուլում այսօր տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհ է դարձել 27 մարդ, 35-ը՝ վիրավորվել։

Ահաբեկչության զոհ են դարձել հիմնականում շիա մզկիթի այցելուները։

Ըստ աֆղանական ոստիկանության, մահապարտը պայթուցիկ սարքը գործի է դրել կրոնական ծիսակատարությանը մասնակցող բազմության մեջ։

Հարձակման պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG