Մատչելիության հղումներ

Մերկելը պաշտոնապես հայտարարել է չորրորդ անգամ առաջադրվելու մտադրության մասին


Գերմանիա - Կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում ասուլիսի ժամանակ, 20-ը նոյեմբերի, 2016թ․
Գերմանիա - Կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում ասուլիսի ժամանակ, 20-ը նոյեմբերի, 2016թ․

Կիրակի երեկոյան Բեռլինում լրագրողների հետ հանդիպմանը Անգելա Մերկելը պաշտոնապես հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը Գերմանիայի կանցլերի պաշտոնում՝ չորրորդ անգամ:

Բունդեսթագի առաջիկա ընտրությունները նա անվանել է «ամենադժվարը՝ Գերմանիայի միավորումից ի վեր»: Չորրորդ անգամ առաջադրվելու որոշումը, Մերկելի համոզմամբ, ճիշտ է, և ինքն ունի բավարար «հետաքրքրություն» և «ցանկություն»՝ երկրի հետ միասին այդ ճանապարհն անցնելու համար:

Գերմանական լրատվամիջոցները, վկայակոչելով Emnid ինստիտուտի սոցիոլոգիական վերջին հարցումների արդյունքները, հայտնում են՝ գերմանացիների մեծ մասը՝ 55 տոկոսը կողմ է, որպեսզի Մերկելը մնա դաշնային կանցլերի պաշտոնում, 39 տոկոսն էլ դեմ է, որ նա չորրորդ անգամ գլխավորի գերմանական կառավարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG