Մատչելիության հղումներ

Հնդկաստանի հյուսիսում գնացքի երեկվա վթարից մահացածների թիվը հասել է 142-ի։

«Ֆրանս Պրես»-ի փոխանցմամբ, վթարված 14 վագոնների տակ կենդանի մնացածների գտնելու քիչ հույս կա։

«Մահացածների թիվը միևնույն է ավելի մեծ է լինելու, դժվար է պարզել նրանց բոլորի ինքնությունը, հատկապես նրանց, ում մարմինները շատ են վնասված», - ասել է Հնդկաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

Ենթադրվում է, որ գնացի մեջ 2 հազար մարդ է եղել, շատերը՝ առանց անձնագրերի, հետևաբար ստույգ տվյալներ մահացածների թվի մասին գրեթե անհնարին է հայտնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG