Մատչելիության հղումներ

Ուլյուկաևի ձերբակալությունը չի կասեցնի Ռուսաստանում պետական ակտիվների սեփականաշնորհումը


Վլադիմիր Պուտին, Լիմա, 21-ը նոյեմբերի, 2016 թ․

Վլադիմիր Պուտին, Լիմա, 21-ը նոյեմբերի, 2016 թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի՝ կաշառք ստանալու փաստով հարուցված քրգործը բացասական ազդեցություն չի ունենա սեփականաշնորհման ծրագրերի վրա:

Ուլյուկաևը ձերբակալվել էր անցած շաբաթ՝ պետական «Ռոսնեֆտ» ընկերությունից 2 միլիոն դոլար կաշառք ստանալու համար: «Իրավապահ մարմինների այսօրինակ գործողությունները միայն ուժեղացնում են ռուսաստանյան բիզնես միջավայրը»,- Պերուում ընթացող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը հավելել է՝ «Ուլյուկաևի ցավալի ձերբակալությունը, ընդհանուր առմամբ, չի փոխել կառավարության հանդեպ իմ վերաբերմունքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG