Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյան. Ամանորի միջոցառումները պետք է անցկացվեն համեստ ձևաչափով


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարությամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում կներկայացնի մայրաքաղաքում Ամանորի տոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման համապարփակ ծրագիր:

«Ինչպես գիտեք, դեռ մայիս ամսին վերանայեցինք այս տարվա բյուջեով մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները: Այդ ժամանակ էլ շեշտել էի, որ այդ վերանայումը կանդրադառնա հատկապես մշակութային խոշոր միջոցառումների համար նախատեսված գումարների վրա: Ամանորի տոնական միջոցառումները ևս այդ շարքում էին և, ըստ այդմ, անհրաժեշտ է մշակել միջոցառումների համեստ ձևաչափով անցկացման ծրագիր: Նաև նկատի ունեցեք, որ պետք է հիմնականում ուշադրության կենտրոնում պահենք սոցիալական ուղղվածության ծրագրերը», - այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետը՝ հանձնարարելով ծրագիրն ամբողջացնելուց հետո ներկայացնել հանրությանը:

Վարչական շրջանների ղեկավարներին, Երևան քաղաքի գլխավոր դիզայներին, արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն ու «Երքաղլույս» ընկերություններին էլ հանձնարարվել է սկսել մայրաքաղաքի տոնական ձևավորման նախապատրաստական աշխատանքներն ու սահմանված ժամկետում ապահովել Երևանի տոնական տեսքը, ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG