Մատչելիության հղումներ

Օբաման փորձում է Ուկրաինայում խաղաղություն հաստատել, մինչ իր ժամկետի ավարտը


Օբաման և Պուտինը միմյանց ձեռք են սեղմում Լիմայում ընթացող գագաթնաժողովի շրջանակներում, Պերու, 20-ը նոյեմբերի, 2016 թ․

Օբաման և Պուտինը միմյանց ձեռք են սեղմում Լիմայում ընթացող գագաթնաժողովի շրջանակներում, Պերու, 20-ը նոյեմբերի, 2016 թ․

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե մինչ պաշտոնաթողությունը, որը տեղի է ունենալու առաջիկա հունվարին, կցանկանար հասնել Ուկրաինայում խաղաղ բանակցությունների միջոցով խաղաղության հաստատմանը:

Պերուում տեղի ունեցած մամլո ասուլիսին, որը կազմակերպվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում, նա նաև քննադատել է Ռուսաստանին և Իրանին՝ «սիրիական պատերազմում ունեցած դաժան դերակատարության» համար:

ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե նոյեմբերի 20-ին հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակն ու իրենցից պահանջվող քայլերը՝ միտված իրադրության կարգավորմանը»:

«Ես նրան համոզեցի կարգադրել իր բանագնացներին՝ որպեսզի նրանք աշխատեն մեզ, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի հետ, հասկանալու համար՝ հնարավո՞ր է արդյոք իրադրության կարգավորում՝ մինչև իմ պաշտոնավարման ժամկետի ավարտը»,- մամլո ասուլիսին ասել է Բարաք Օբաման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG