Մատչելիության հղումներ

Սարկոզին դուրս մնաց Ֆրանսիայի նախագահի թեկնածու առաջադրվելու համար հետագա պայքարից


Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ելույթ է ունենում ներկուսակցական ընտրությունների առաջին փուլից հետո, Փարիզ, 20-ը նոյեմբերի, 2016թ․
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ելույթ է ունենում ներկուսակցական ընտրությունների առաջին փուլից հետո, Փարիզ, 20-ը նոյեմբերի, 2016թ․

Ֆրանսիայի աջ կենտրոնամետ Հանրապետական կուսակցությունը հրապարակել է նախագահական ընտրություններից առաջ անցկացվող ներկուսակցական ընտրության արդյունքները, ըստ որոնց՝ երկրորդ փուլ են անցել երկրի նախկին վարչապետներ Ֆրանսուա Ֆիյոնը՝ քվեների 43, և Ալեն Ժյուպեն՝ մոտ 28 տոկոսով, իսկ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ձայների շուրջ 20 տոկոսով գրավելով երրորդ տեղը, դուրս է մնացել հետագա պայքարից:

Սարկոզին կոչ է արել նոյեմբերի 27-ին նախատեսված երկրորդ փուլում ձայն տալ Ֆիյոնին և հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին։

Նախագահական ընտրությունները Ֆրանսիայում անցկացվելու են 2017 թվականի ապրիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG