Մատչելիության հղումներ

Դիլիջանի, Իջևանի և Նոյեմբերյանի ճանապարհներին մառախուղ է, Լարսի անցակետը բաց է


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, ճանապարհաշինարարներն այստեղ կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Դիլիջանի, Իջևանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, իր հերթին, փոխանցում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG