Մատչելիության հղումներ

Ժամը 15.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դժվարանցանելի է Կապան-Գորիս ավտոճանապարհը, այստեղ ձյուն է տեղում

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 1-3 աստիճանով:

Նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն և մառաղուղ: 23-25-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG