Մատչելիության հղումներ

logo-print

Դիտորդները հաղորդում են Հալեպում հարյուրից ավելի զոհերի մասին


Հալեպի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող թաղամասերից մեկը օդային հարվածներից հետո, 19-ը նոյեմբերի, 2016թ․

Հալեպի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող թաղամասերից մեկը օդային հարվածներից հետո, 19-ը նոյեմբերի, 2016թ․

Երեկ Հալեպում օդային և հրետանային ինտենսիվ հարվածների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: Բրիտանիայում գործող՝ Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման խումբը հայտնում է, որ 48 մարդ, այդ թվում՝ 5 երեխա սպանվել է Հալեպի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում:

Դիտորդների հաղորդմամբ, վերջին հինգ օրերին Հալեպի ռմբակոծման հետևանքով 180 մարդ է զոհվել: Օդային հարվածների թիրախ են դարձել նաև քաղաքի արևելյան մասում գտնվող հիվանդանոցները, ինչի պատճառով այդ շրջանի բոլոր բուժհաստատությունները դադարեցրել են գործունեությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG