Մատչելիության հղումներ

logo-print

Թրամփի խորհրդականը ճիշտ քայլ է համարում թուրք հոգևորականի արտահանձնումը Անկարային


ԱՄՆ – Հանրապետական Դոնալդ Թրամփը (ձ) և ԱՄՆ բանակի գեներալ Մայքլ Ֆլինը նախագահական ընտրարշավի օրերին Վիրջինիա նահանջում, 6-ը սեպտեմբերի, 2016թ․

ԱՄՆ – Հանրապետական Դոնալդ Թրամփը (ձ) և ԱՄՆ բանակի գեներալ Մայքլ Ֆլինը նախագահական ընտրարշավի օրերին Վիրջինիա նահանջում, 6-ը սեպտեմբերի, 2016թ․

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականի թեկնածուն կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնը պետք է բարելավի իր հարաբերությունները Անկարայի հետ՝ արտահանձնելով հուլիսյան հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին:

ԱՄՆ ռազմական հետախուզական գործակալության նախկին ղեկավար, թոշակի անցած գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինը, ում թեկնածության մասին հայտարարվել է նոյեմբերի 18-ին, The Hill թերթի համար գրված բլոգում Գյուլենին բնութագրել է որպես «կասկածելի իսլամիստ մոլլա», ով թաքցնում է իր «արմատական իսլամիստական» օրակարգը:

Ֆլինի մեկնաբանությունների ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Թրամփի հաղթանակը որպես Վաշինգտոնի հետ Անկարայի հարաբերություններում «նոր դարաշրջանի» սկիզբ:

Օբամայի վարչախումբը մինչ օրս ընդդիմանում է Գյուլենին Էրդողանի պահանջներին՝ հայտարարելով, որ նախևառաջ Արդարադատության նախարարությունը պետք է պարզի, թե որքանո՞վ է հիմնավորված հոգևորական էքստրադիցիայի պահանջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG