Մատչելիության հղումներ

Պետական ծառայություններ` «Հայփոստ»-ի, «Արդշինբանկ»-ի, «Աﬔրիաբանկ»-ի և «Կոնվերս բանկ»-ի գրասենյակներում


Armenia -- Justice Minister Arpine Hovhannisian announces state services at private operators, Yerevan, 18Nov2016
Armenia -- Justice Minister Arpine Hovhannisian announces state services at private operators, Yerevan, 18Nov2016

Այսօրվանից քաղաքացիները կարող են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, իրավաբանական անձանց գրանցման, չդատվածության մասին և քաղաքացիական ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկանքների ստացման, շարժական գույքի հետ կապված տեղեկանքների տրամադրման ծառայություններ ստանալ ոչ միայն համապատասխան տեղական մարմիններում, այլ նաև «Հայփոստ» (հասցե՝ Նալբանդյան 21), «Արդշինբանկ» (հասցե՝ Տիգրան Մեծի 24), «Աﬔրիաբանկ» (հասցե՝ Դեղատան 6) և «Կոնվերս բանկ» (հասցե՝ Քաջազնունու 4/6) ՓԲԸ-ների գրասենյակներում, տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված օպերատորների հետ համատեղ պետական ծառայությունների մատուցման միասնական չորս գրասենյակները գործարկվել են այսօր՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ։

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով, պետք է այնպես անել, որ պետական իշխանության գործառույթները հնարավորինս մոտ լինեն ՀՀ քաղաքացիներին, որպեսզի քաղաքացին ռեսուրս, ջանքեր, գումար հնարավորինս քիչ ծախսի պետական իշխանության կողմից որևէ տեղեկանք ստանալու համար: Նախարարը վստահեցրել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ և առաջիկա ամիսների ընթացքում ընդլայնվելու են սպասարկման գրասենյակների ցանցը և սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը:

Գրասենյակները, որոնցում մատուցվելու են այս ծառայությունները առանձնանալու են համապատասխան լոգոյով:

Շրջայցի ընթացքում նշված օպերատորների գրասենյակներում տեղում փորձարկվել է նոր համակարգը. քաղաքացիները գրանցել են Ա/Ձ, ստացել իրավաբանական անձի, չդատվածության, ինչպես նաև Անշարժ գույքի կադաստրի միասնական տեղեկանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG