Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր եվրոպական շրջագայության վերջին օրը Եվրամիության ղեկավարաների հետ քննարկել է տրանսատլանտյան գործընկերության ապագայի հետ կապված հարցեր:

ԱՄՆ ղեկավարն ուրբաթ օրը Բեռլինում մասնակցել է բազմակողմ բանակցությունների: Անգելա Մերկելի հրավերով աշխատանքային նախաճաշին մասնակցելու նպատակով Բեռլին էին ժամանել Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի կառավարությունների ղեկավարները:

Քննարկմանն առանձին հարց էր դարձել Մոսկվայի հետ հարաբերությունները և Ռուսատանի հանդեպ պատժամիջոցների պահպանման հարցը: Սպիտակ տան ղեկավարը և Եվրամիության առաջնորդները հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է պահպանվեն մինչև մինսկյան պայմանավորվածությունների իրագործումը:

Ի պատասխան եվրոպացի առաջնորդների մտահոգության՝ կապված ընտրված նախագահ Դոնալ Թրամփի հետ, Օբաման շեշտել է, որ դաշնակիցների հետ ԱՄՆ-ի համագործակցության հարցը կասկածի տակ չի դրվում:

Օբաման Գերմանիայից ուղևորվելու է Պերու՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին մասնակցելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG