Մատչելիության հղումներ

Եվրոպական ներդրումային բանկը կիրականացնի ՓՄՁ ոլորտի ֆինանսավորում Հայաստանում


Եվրոպական ներդրումային բանկը կտրամադրի 50 մլն եվրո վարկ հայկական փոքր և միջին ձեռնարկությունների տարբեր ծրագրեր ֆինանսավորելու նպատակով` հիմնականում գյուղմշակման, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում, տեղեկացնում է Հայաստանի կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Վարկը կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկին, որն այդ միջոցները հասանելի կդարձնի ՓՄՁ-երին` միջնորդ ֆինանսական կազմակերպությունների միջոցով:

Այս վարկով Եվրոպական Ներդրումային Բանկը և ՀՀ Կենտրոնական բանկը շարունակում են իրենց ամագործակցությունը հայաստանյան փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու ծրագրի շրջանակներում: Փոքր և միջին ձեռնարկությունների համար նախատեսված նախորդ 50 մլն եվրո վարկը, որը տրամադրվել է 2014 թվականին, ամբողջությամբ տեղաբաշխվել և մինչև այսօր այս միջոցներով ֆինանսավորվել են ավելի քան 100 նախագծեր, մասնավորապես տուրիզմի և ագրո-սննդի ոլորտներում: Տրամադրված վարկի շրջանակներում մասնակից ֆինանսական միջնորդները, ինչպես նաև մանր և միջին ձեռնարկությունները նաև հնարավորություն են ունեցել օգտվել Արևելյան Գործընկերության Տեխնիկական Աջակցության Թրասթ Ֆոնդի (EPTAFT) կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG