Մատչելիության հղումներ

Լավրով-Քերի առաջին հանդիպումը՝ Թրամփի ընտրվելուց հետո


Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո առաջին անգամ հանդիպել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Լիմայում տեղի ունեցած այդ հանդիպմանը Ջոն Քերին և Սերգեյ Լավրովը քննարկել են երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում:

Լավրովը հայտարարել է, որ ռուսական օդանավերը հարվածներ չեն հասցնում սիրիական Հալեպ քաղաքին: Նրա խոսքով, օդուժն ակտիվ է միայն Իդլիբ և Հոմս գավառներում, որտեղ կարող են հանգրվանել Մոսուլից փախած՝ ԻՊ-ի զինյալները: Ավելի վաղ Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել էր Հալեպի խաղաղ բնակիչներին ռմբակոծելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG