Մատչելիության հղումներ

Փարիզում Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը: Էլմար Մամեդյարովն ու Ժան-Մարկ Էրոն կարևորել են բանակցությունների շարունակման անհրաժեշտությունը:

Ադրբեջանցի նախարարն ընդունել է Ֆրանսիայի առաջարկը՝ դեկտեմբերի 8-ին Համբուրգում ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում կազմակերպել արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների 2+3 ձևաչափով հանդիպում:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի սկզբներին Համբուրգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG