Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովն ու Ժան-Մարկ Էրոն քննարկել են Ղարաբաղի հարցը


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Երեկ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոյի հետ։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, կողմերը քննարկել են իրավիճակը Սիրիայում, «նորմանդական քառյակի» առաջնահերթ խնդիրներն՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի հաղթահարմանը։

Լավրովն ու Էրոն անդրադարձել են նաև Մերձավոր Արևելքի խնդիրներին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG