Մատչելիության հղումներ

ՏԿՏՏՆ. Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է


Հայաստանի ճանապարհներից մեկը, արխիվ
Հայաստանի ճանապարհներից մեկը, արխիվ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 09:30-ի դրությամբ, Վայքում, Սիսիանում, Գորիսում և Վարդենիսում տեղում է ձյուն:

Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ Է, տեսանելիությունը՝ 30-40 մ:

«Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ։ Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», - ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունը նշում է, որ Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG