Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը նշել է, որ որակական առաջընթաց է արձանագրվել Հայաստան-ԵՄ համագործակցության մեջ՝ ավելի է ակտիվացել բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը, արձանագրվել են որոշակի ձեռքբերումներ:

Հանրապետության նախագահը հատկանշական է համարել, որ դեռևս մեկ տարի առաջ պարոն Հանի հետ քննարկած որոշ հարցեր արդեն երկկողմ օրակարգի մաս են դարձել, այդ թվում՝ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է իր մասնակցությունը Արևելյան գործընկերության ծրագրին և անցած տարիների ընթացքում, հնարավորության սահմաններում, արել է ամեն ինչ համագործակցային այդ ձևաչափի կայացման ու զարգացման համար:

ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ թե՛ արտաքին գործերի, թե՛ կրթության, գիտության ու հետազոտությունների հարցերով նախարարական քննարկումների արդյունքները, 2017թ. Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ, իրենց դրական ներդրումը կունենան ԵՄ և գործընկեր երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում: Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը և հանձնակատար Յոհաննես Հանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG