Մատչելիության հղումներ

Լիցենզավորման հանձնաժողովի նիստը՝ վաղը


Բեսլանում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսը, 14-ը հոկտեմբերի, 2016թ.

Բեսլանում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսը, 14-ը հոկտեմբերի, 2016թ.

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը՝ նոյեմբերի 18-ին տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստը:

Ըստ հաղորդագրության, նիստի ընթացքում կքննարկվեն անհատ ձեռնարկատերերի, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ տրամադրելու, մի շարք լիցենզիաների ներդիրներն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև փոստային կապի գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ տրամադրելու համար ներկայացված հայտերը:

Նախարարությունը հիշեցնում է, որ լիցենզավորման հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ` ժամը 16:00-ին, նախարարության նիստերի դահլիճում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG