Մատչելիության հղումներ

logo-print

ԱԻՆ. Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար


Լարսի անցակետը, արխիվ

Լարսի անցակետը, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ այսօր ժամը 11.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

«Շիրակի մարզի Քեթի և Ջաջուռ համայնքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալին և Ապարան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սարավան գյուղում տեղում է թույլ ձյուն», - ասված է հաղորդագրությունում:

ԱԻՆ-ը հաղորդում է, որ Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG