Մատչելիության հղումներ

Նյու Յորքում բացվել է «Ռոլինգ Սթոունս»-ի ցուցահանդեսը


«Ռոլինգ Սթոունս» խմբի անդամները

«Ռոլինգ Սթոունս» խմբի անդամները

«Ռոլինգ Սթոունս» լեգենդար ռոք խմբի անդամները՝ Միք Ջագերը, Կիթ Ռիչարդսը, Ռոնի Վուդն ու Չարլի Ուոթսը Նյու Յորքում իրենց խմբին նվիրված ցուցահանդես են բացել: Ինը սրահում ցուցադրված են «Ռոլինգ Սթոունս»-ի անդամների զգեստները, կիթառները,անձնական իրերը, վերականգնված է նրանց առաջին բնակարանը, որտեղ նրանք ապրել ու ստեղծագործել են՝ լիքը մոխրամաններ, դատարկ շշեր, էկրաններին ցուցադրվում են ռոք խմբի տեսահոլովակները:

Ցուցադրությունը նրանք կոչում են «փոշոտված խորդանոց»:

Ցուցահանդեսը Նյու Յորքում կգործի մինչև 2017-ի մարտի կեսերը, այնուհետև կտեղափոխվի Չիկագո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG