Մատչելիության հղումներ

Օլանդի կարծիքով Թրամփը չեղյալ չի համարի Իրանի հետ միջուկային համաձայնագիրը


Ֆրանսուա Օլանդը` ՄԱԿ-ի համաժողովում ելույթի ժամանակ
Ֆրանսուա Օլանդը` ՄԱԿ-ի համաժողովում ելույթի ժամանակ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ ասել է, թե չի կարծում, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ կհամարի Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը:

Կլիմայի փոփոխության հարցերով Մարոկկոյում անցկացվող ՄԱԿ-ի համաժողովի շրջանակներում հեռուստատեսային հարցազրույցում Օլանդն ասել է, որ այդ համաձայնագիրը անվտանգության երաշխիքներ է տալիս:

Իսկ կլիմայի փոփոխության Փարազի համաձայնագրերի վերաբերյալ Օլանդն ասել է, թե Փարիզի գագաթաժողովում ընդունված փաստաթուղթը անշրջանցելի է: Համաձայնագիրը նա պատմական է համարել:

Դոնալդ Թրամփը նախընտրական շրջանում խոստացել էր վերանայել ԱՄՆ-ի դիրքորոշումը:

Օլանդն ասել է, թե Ամերիկայի հանրությունը պետք է հասկանա կլիմայի փոփոխության ռիսկերը:

Անցյալ տարի մոտավորապես 200 կառավարություններ ստորագրել են կլիմայի փոփոխության ռիսկերի դեմ քայլեր ձեռնարկելու Փարիզի հռչակագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG